Ֆրանսիան ու Գերմանիան մտածում են նոր եվրագոտու ստեղծման մասին

Ֆրանսիան ու Գերմանիան մտածում են նոր եվրագոտու ստեղծման մասին

PanARMENIAN.Net - Գործակալության զրուցակիցները պնդում են, որ Ֆրանսիան ու Գերմանիան վերջին ամիսներին ինտենսիվ բանակցություններ են վարում եվրագոտու բարեփոխման վերաբերյալ «բոլոր մակարդակներով»: Այդ մասին հայտարարում են «Ռոյթերսի» աղբյուրները: Այդ ուղղությամբ պետք է շարժվել առավելագույն զգուշությամբ, սակայն, անհրաժեշտ է կազմել այն երկրների ցանկը, որոնք չեն ցանկանում, կամ չեն կարող լինել եվրագոտու անդամներ, որն այժմ միավորում է 17 պետությունների:

Ի դեպ, ինչպես նշել են գործակալության աղբյուրները, դաշինքի հնարավոր բարեփոխման գաղափարը դեռ զարգացում չի ստացել, մնալով կարծիքների փոխանակման մակարդակի վրա: Բացի այդ, ԵՄ շատ անդամներ հավանաբար դեմ կլինեն եվրաինտեգրման մոդելի նման կտրուկ վերանայմանը:

Կաննում կայացած G20-ի գագաթաժողովում նոյեմբերի սկզբին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին առաջին անգամ խոստովանեցին, որ Հունաստանը կարող է դուրս գալ եվրոյի գոտուց: Չի բացառվում, որ Եվրոպային կարող են պահանջվել շատ ավելի ծայրահեղ քայլեր: Մերկելն, օրինակ, կարծում է, որ Եվրամիության մասին պայմանագրում հարկավոր է փոփոխություններ կատարել, ինչը թույլ կտա վերադարձնել շուկայի վստահությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---