Հայաստանի տղամարդկանց թիմը Ֆրանսիայի հանդեպ հաղթանակի շնորհիվ շախմատի ԵԱ-ում 2-րդ տեղն է բարձրացել![]() 10 նոյեմբերի 2011 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել Ֆրանսիայի հանդեպ: Հայ շախմատիստներից հաղթել է միայն Սերգեյ Մովսիսյանը, նա առավելության է հասել Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ: Մնացած` Լևոն Արոնյան – Էտյեն Բակրո, Վլադիմիր Հակոբյան – Լաուրեն Ֆրեսսինե և Գաբրիել Սարգսյան պարտիաներում ոչ ոքի է գրանցվել: Հայաստանի հավաքականը 18 միավոր է վաստակել և առաջատար Ադրբեջանին միայն 0,5 միավոր է զիջում: Նախավերջին` 8-րդ տուրում հայ շախմատիստները կխաղան Նիդերլանդների թիմի հետ, որը 15,5 միավորով 7-րդ տեղում է: Իսկ կանանց հավաքականը, ցավոք, 1,5:2,5 հաշվով զիջել է ԵԱ առաջատար Ռուսաստանին: Մարիա Կուրսովան զիջել է Նատալիա Պոգանինային, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ ոքի են խաղացել: Հայ շախմատիստուհիները 14,5 միավորով 10-րդ տեղն են իջել և 8-րդ տուրում կխաղան Սերբիայի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |