Մելինե Դալուզյանն անհաջող ելույթ ունեցավ ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Մելինե Դալուզյանն անհաջող ելույթ ունեցավ ծանրամարտի աշխարհի առաջնությունում

PanARMENIAN.Net - Փարիզում ընթացող աշխարհի վարկանիշային առաջնությունում նոյեմբերի 9-ին հարթակ դուրս եկավ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Մելինե Դալուզյանը (69կգ ք/կ):

Հայ ծանրորդուհին պոկում վարժությունում երեք մոտեցումների արդյունքում չկարողացավ բարձրացնել 116 կգ և առանց միավորների վերջին տեղը զբաղեցրեց: Երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձավ Օկսանա Սլիվենկոն (Ռուսաստան) 266 կգ արդյունքով:

Նոյեմբերի 10-ին կանանց շրջանում հանդես կգան Եվրոպայի չենպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու Նաիրա Հարությունյանը (+75 ք/կ), իսկ տղամարդկանց թվում Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի արծաթե մրցանակակիր Առաքել Միրզոյանը և աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---