Տիգրան Սարգսյանը շնորհավորել է հայ երիտասարդների տոնը

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է հայ երիտասարդների տոնը

PanARMENIAN.Net - Բացելով կառավարության նիստը՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի երիտասարդներին միջազգային տոնրի առթիվ: «Ես ցանկանում եմ կառավարության անունից շնորհավորել մեր երիտասարդներին տոնի կապակցությամբ և մաղթել հաջողություն, երջանկություն և եռանդ»,-հայտարարել է վարչապետը:

Այդ առնչությամբ Տիգրան Սարգսյանը կարևորեց երիտասարդների համար այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ նա կապրի բարեկեցիկ և պատասխանատվություն կկրի: Ըստ վարչապետի, դրա համար երիտասարդներին լավ կրթություն է հարկավոր, «որը լուսավոր ապագայի երաշխիքն է»:

Նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը:

6  10.11.11 - Մեկնարկեց "Ես կարող եմ աշխատել" խորագրով միջոցառումը, որի շրջանակում կազմակերպվեց մասնագիտական հմտությունների օլիմպիադա
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---