ՀՀ ԱԻՆ. Երկրաշարժի արդյունքում Թուրքիայում լուրջ ավերածություններ չեն եղել![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԻ նախարար Արմեն Երիցյանին խնդրել է ներկայացնել երեկվա երկրաշարժի մասին տվյալները։ Ինչպես հաղորդել է նախարարը, երկրաշարժը գրանցվել է Թուրքիայում՝ Վան գավառում, 5.4 բալ ուժգնությամբ։ «Իսկ Երևանում 3 բալ ուժգնությամբ հետցնցում է գրանցվել»,- նշել է Երիցյանը։ Պատասխանելով վարչապետի հարցին՝ ԱԻ նախարարը հաղորդել է նաև, որ երկրաշարժի արդյունքում Թուրքիայում լուրջ ավերածություններ չեն եղել։ Նոյեմբերի 9-ին Վան գավառում 5.6 և 4.5 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց էպիկենտրոնը Էդրեմիթ քաղաքն էր։ Ինչպես հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը, ստորերկրյա ցնցումների արդյունքում փլուզվել են որոշ շենքեր, որոնք տուժել էին հոկտեմբերի 23-ի երկրաշարժի ժամանակ, այդ թվում՝ դպրոցն ու հյուրանոցը։ Հաղորդվում է, որ հյուրանոցի ավերակների տակ մարդիկ են մնացել, այդ թվում՝ հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետևանքները լուսաբանելու համար տարածաշրջան ժամանած լրագրողներ։ Այդ միջոցին DHA գործակալությունը հաղորդում է, որ մեկ մարդ զոհվել է և 50-ը տուժել են Վան քաղաքում երկրաշարժի ժամանակ առաջացած խուճապի արդյունքում։ Մարդիկ իրենց դուրս էին նետում տան պատուհաններից և պատշգամբներից։ Հոկտեմբերի 23-ին Վան գավառում 7,2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որին զոհ գնաց ավելի քան 600 մարդ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |