ANCA-ն միացել է կոնգրեսականների Արցախին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին կոչին![]() 10 նոյեմբերի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) միացել է Արցախի ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին կոչին: «Այժմ, ԱՄՆ ողջ տարածքում անցնում է Արցախին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին նախագծի առաջ մղման վերջին փուլը»,-ասվում է կոմիտեի տարածած ուղերձում: Նախորդ շաբաթ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի օտարերկրյա հատկացումների գծով ենթակոմիտեների ղեկավարներին՝ հորդորելով USAID և Պետդեպարտամենտին հատկացնել շուրջ 10 մլն դոլար Լեռնային Ղարաբաղում հումանիտար օգնությանն ու զարգացման ծրագրերին: «Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հռետորությունը՝ այսօր ավելի քան կարևոր է, որ ԱՄՆ-ն սատարի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքնին»,-հայտարարել է Շիֆը: «Այդ միջոցները կօգնեն Ղարաբաղի ժողովրդին դիմակայել հումանիտար ճգնաժամերին Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կրկնակի շրջափակման արդյունքում»,-ասել է նա: Ըստ հուլիսի 27-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների կոմիտեի ընդունած 2012թ. ֆինանսական տարվա ծրագրով նախատեսվում է Հայաստանին հատկացնել 40 մլն դոլար: Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում, մինչդեռ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսն ընդունում էր Ղարաբաղին միջինը 10 մլն դոլար հատկացնելու մասին որոշում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |