Տարոն Մարգարյանին պարգևատրել են Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար

Տարոն Մարգարյանին պարգևատրել են Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Հայաստանի համայնքների միության անվանական ոսկյա հուշամեդալով` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման և անձնական ու նշանակալից ներդրման համար:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հուշամեդալը սահմանվել է 2005 թվականին, որով յուրաքանչյուր տարի պարգևատրվում են մեծ ներդրում ունեցող պետական, համայնքային գործիչներ կամ միջազգային կառույցների պաշտոնյաներ, փորձագետներ: Այս տարվա պարգևատրման արարողությունը ներառվել էր Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում և հաջորդեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության և «Հայաստանի համայնքների միության» կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---