Վարչապետը մրցանակներ է հանձնել լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին

Վարչապետը մրցանակներ է հանձնել լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին

PanARMENIAN.Net - Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 10-ին Մատենադարանում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որին ներկա է եղել նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին մրցանակները հանձնել է անձամբ կառավարության ղեկավարը:

2011 թվականի լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքը, իսկ լավագույն գյուղական համայնք՝ Արարատի մարզի Մխչյան համայնքը: «Մաքուր համայնք 2011»-ին արժանացել են Արագածոտնի մարզի Թալին քաղաքը և Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքը: «Լավագույն կանաչապատ համայնք» կոչումն ստացել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքը: «Համայնքային կյանքի լավագույն լուսաբանում» մրցանակին է արժանացել «Հետք» ինտերնետային թերթը, իսկ «Մշակութային լավագույն քաղաքային համայնք»՝ Գյումրի քաղաքը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարութան և «Հայաստանի համայնքների միության» կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2006 թվականից։

Մրցանակաբաշխության նպատակն է ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Մրցանակաբաշխությունը նաև ընթացիկ տարում հաջողություններ արձանագրող համայնքների աշխատանքի գնահատման միջոց է։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---