Յասիր Արաֆատի մահվան մասին բժշկական եզրակացությունը կհրապարակվի մեկ ամսվա ընթացքում

PanARMENIAN.Net - «Նահատակ Յասիր Արաֆատի» ասոցիացիան հինգշաբթի խոտացել էր մեկ ամսվա ընթացքում հրապարակել ֆրանսիացի բժիշկների արաբերեն թարգմանված բժշկական եզրակացությունը Պաղեստինի առաջին նախագահ Յասիիր Արաֆատի մահվան պատճառների մասին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

«Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի վերջնական պատասխան ստանալ Յասիր Արաֆատի մահվան մասին, մեր պարտականությունն է նման հնարավորություն ընձեռել»,-ասել է Պաղեստինի ազգային վարչակազմի ԱԳ նախկին նախարար Նասեր ալ Քիդվան լրագրողներին:

Նա նշել է, որ պաղեստինցիների մեծամասնությունն ու արաբական ժողովրդները վստահ են, որ Արաֆատի մահը բնական չէր և նրան թունավորել են Իսրայելի հատուկ ծառայությունների գործակալները: «Կան բազմաթիվ նախանշաններ, որոնք վկայում են այդ վարկածի մասին և հարկավոր է հրապարակել արդյունքները, որոնք կմոտեցնեն մեզ վերջնական պատասխանին»,-ասել է Արաֆատի զարմիկը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---