Այս տարի բուհերը պետբյուջե են վճարել ավելի քան 2 մլրդ 316 մլն դրամ![]() 11 նոյեմբերի 2011 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից 12 բուհեր: ԿԳՆ-ից հայտնում են,որ խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը նախորդ` հունվար- հունիս հաշվետու ժամանակահատվածում զբաղեցրած 102-րդ տեղից բարձրացել է 10-ով և գրավում է 92-րդ հորիզոնականը 610384,2 հազ դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (158-րդ տեղ) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (202-րդ տեղ) համապատասխանաբար 391091,8հազ և 299918,6 հազ ցուցանիշներով: «Ընթացիկ ֆինանսական տարվա 9 ամսվա կտրվածքով, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել ավելի քան 2 մլրդ 316 մլն դրամ»,- հայտնում են ԿԳՆ-ից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |