Շախմատի ԵԱ. Հայտնի են դարձել վերջին փուլում մրցող Հայաստանի և Գերմանիայի հավաքականների կազմերը![]() 11 նոյեմբերի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Պորտո Կարասում շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Գերմանիայի հետ: Այս հավաքականների պայքարում կորոշվի առաջնության հաղթողը, հանդիպումը կարևոր է երկու թիմերի համար: Լևոն Արոնյանը առաջին խաղատախտակի վրա խաղալու է Արկադի Նայդիչի հետ, Սերգեյ Մովսիսյանը՝ Գեորգ Մեյերի հետ: Վլադիմիր Հակոբյանը կփորձի իր ուժերը Դանիել Ֆրիդմանի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Յան Գուստաֆսոնի հետ: Հայատանն իր ակտիվում ունի 21 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Գերմանիան հետ է մնում 1 միավորով՝ զբաղեցնելով 2-րդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |