2012թ. Հայաստանը կկանգնի ընտրության առջև. Եվրասիական միություն թե ՆԱՏՕ-ԵՄ, վստահ է Արամ Կարապետյանը![]() 11 նոյեմբերի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - 2012թ. Հայաստանն արտաքին քաղաքական առումով կկանգնի լուրջ ընտրության առջև, նա ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական միության կամ ՆԱՏՕ-ԵՄ ուղղության միջև: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Նա ընդգծել է, որ ՌԴ-ում 2012թ. նախագահական ընտրություններից հետո ռուսական ղեկավարության համար առաջնային կդառնան ինտեգրման գործընթացները նախկին ԽՍՀՄ տարածքում, մասնավորապես, Եվրասիական միությունը: Նա նաև նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը արագ տեմպերով են գնում դեպի ՆԱՏՕ, խնդիրներ կան Իրանի, Սիրիայի հետ կապված, բարդ իրավիճակ է արաբական երկրներում, այստեղից հարց է առաջանում. «ինչպե՞ս Հայաստանը կհակազդի մարտահրավերներին, լինելով Ռուսաստանի ֆորպոստը»: Կարապետյանն ընդգծել է, որ անձամբ ինքը Եվրասիական միության կողմնակից է, այսինքն ռուսական ուղղվածության: Քանի որ Թուրքիան ամուր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, Հայաստանը պետք է խորացնի համագործակցությունը Ռուսաստանի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |