Պետդեպարտամենտը խոստանում է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ուժ կիրառել Իրանի դեմ

Պետդեպարտամենտը խոստանում է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ուժ կիրառել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր չէ ուժ կիրառել Իրանի դեմ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, գրում է «Ինտերֆաքսը»:

«Միացյալ Նահանգները չեն ձգտում հակամարտության Իրանի հետ, մենք չենք ձգտում, որ ինչ-որ մեկը ուժ կիրառի»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում: Ըստ նրա, ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում երկակի մոտեցումը Իրանի հարցում՝ պատժամիջոցներ գումարած երկխոսություն:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Իրանը հավաստիացնի միջազգային հանրությանը, որ նրանց ջանքերն ուղղված են խաղաղ նպատակների և իրենք չեն ստեղծում միջուկային զենք, ինչի կասկակծներն առկա են միջազգային հանրության շրջանում: Իրանը պետք է պատասխան տա»,-ասել է Շերմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---