Էդվարդ Նալբանդյանը եվրախորհրդարանականի հետ քննարկել է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ զարգացումը

Էդվարդ Նալբանդյանը եվրախորհրդարանականի հետ քննարկել է ԵՄ  հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ զարգացումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոխորհրդարանի պատգամավոր Քրիստիան Վիգենինին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` ԱԳ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստան-ԵՄ համակողմանի համագործակցության ընդլայնումը մշտապես հանդիսացել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից եւ վերջին շրջանում երկկողմ փոխայցելությունների եւ հանդիպումների ակնառու հաճախակիությունը դրա վկայություններից են:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր` անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկա փուլին, Եվրոնեստի շրջանակներում փոխգործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիան Վիգենինը ընդգծեցին միջխորհրդարանական համագործակցության դերակատարությունը` նշելով որ այն երկխոսության եւ փոխըմբռնման համար արդյունավետ հարթակ է հանդիսանում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

3  11.11.11 - ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Եվրախորհրդանի պատգամավոր Քրիստիան Վիգենինի հետ
 Ուշագրավ
---