Արամ Կարապետյանի համար Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը «սիամական երվորյակներ» են![]() 11 նոյեմբերի 2011 - 15:30 AMT PanARMENIAN.Net - «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը գտնում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև լուրջ տարաձայնություններ չկան: «Ինձ համար նրանք եղել են «սիամական երվորյակներ» և այդպիսիք էլ կմնան: Հավաստիացնում եմ, որ հենց որ հարցը վերաբերի համակարգի փոփոխությանը, նրանք միասին հանդես կգան»,-հայտարարել է նա Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Կարապետյանը հավելել է, որ ցանկացած տարաձայություններ Սարգսյանի ու Քոչարյանի կամ նրանց թիմերի միջև կապված են միայն ֆինանսական կամ տնտեսական հարցերի հետ: Ըստ Կարապետյանի, վերջին հրաժարականները կապված են այն գործիչների չեզոքացման հետ, որոնք կարող էինք գործոն հանդիսանալ նաև առանց Քոչարյանի: «Պայքար է գնում ոչ թե Ռոբերտ Քոչարյանի դեմ, այլ նրա հետ միասին բոլոր նրանց դեմ, ով ինչ-որ ուժ ունի այդ տանդեմից դուրս»,-ասել է նա: Կարապետյանը նաև հավելել է, որ Քոչարյանը չի ցանկանում լինել Հայաստանի «ամենաերիտասարդ թոշակառուն» և նրա բոլոր գործողություններն ուղղված են այդ իրողության շտկմանը: Նա առաջարկել է Քոչարյանին ուշադրություն դարձնել ԼՂՀ նախագահի պաշտոնին՝ նշելով, որ դա կատարկ չէ: Ըստ նրա, դա կարող է շատ դրական անդրադառնալ ԼՂՀ միջազգային կապերի վրա՝ հաշվի առնելով Քոչարյանի կապերը ՌԴ իշխանական շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |