Ավստրիայի նախագահ. Հայաստանն և Ավստրիան պետք է ակտիվացնեն տնտեսական համագործակցությունը![]() 11 նոյեմբերի 2011 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Հայնց Ֆիշերին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Ավստրիայի նախագահը գոհունակություն է հայտնել հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման դրական առաջընթացի առնչությամբ: Ընդգծելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` Ավստրիայի դաշնային նախագահը կարեւորել է տնտեսական ոլորտում հարաբերությունների նշանակությունը եւ դրանք ակտիվացնելու անհրաժեշտությունը: Դեսպան Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-ավստրիական ավանդական բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ կարեւորում է ավստրիական կողմի հավասարակշռված մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ: Հայաստանի դեսպանն անդրադարձել է հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը եւ երկու երկրների զարգացման գործակալությունների միջեւ ստեղծված համագործակցությանը: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ միջազգային կառույցներում համագործակցությանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում անվտանգությանը եւ կայունությանն առնչվող հարցեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |