Սերժ Սարգսյանը կարող է կիրառել արտահերթ նախագահական ընտրությունների «վրացական փորձը»![]() 11 նոյեմբերի 2011 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող է կիրառել արտահերթ նախագահական ընտրությունների «վրացական փորձը»՝ գնալով արտահերթ ընտրությունների նորից իշխանության գալու համար: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Կարծում եմ, Սերժ Սարգսյանը նման մտադրություն ունի»,-ասել է նա: Կարապետյանը հավելել է, որ նման քայլը կարող է պայմանավորված լինել նախագահի վստահությամբ, որ արտահերթ ընտրությունների դեպքում նա ավելի շահեկան դիրքում կհայտնվի քան մրցակիցները: Նա նաև հավելել է, որ վերջին վերադասավորումները տեղավորվում են արտահերթ ընտրությունների նախապատրաստման տրամաբանության մեջ: «Եթե Սերժ Սարգսյանն այժմ նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների, ապա միանշանակ պարզ է դառնում նրա կողմից շտաբի ձևավորումը»,-հավելել է նա: Կարապետյանը կասկած է հայտնել նման ծրագրի հաջողության առումով: «Դա բարդ կլինի, քանի որ Հայաստանում այն իրավիճակը չէ, ինչ Վրաստանում էր: Վրաստանում էլ այն ժամանակ գրեթե չկար ընդդիմադիր ուժերի ճակատ»,-ասել է նա: Նա նաև հավելել է, որ նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը կարողանա հաղթանակի հասնել, դա հազիվ թե ինչ-որ բան փոխի երկրում, այն դեպքում, երբ Հայաստանին անհրաժեշտ են քաղաքական, տնտեսական ու սոցիալական փոփոխություններ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |