Մոլդովայի պաշտպանության նախարարությունը կշարունակի զենք մատակարարել Հայաստանին![]() ![]() PanARMENIAN.Net - Մոլդովայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ավարտել սպառազինության մատակարարումը Հայաստանին, համաձայն գործող պայմանագրի, եթե նման որոշումը հավանության արժանանա երկրի կառավարության կողմից, հաղորդել են նախարարության մամլո ծառայությունից: «Ես հաստատում եմ, որ Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան չորեքշաբթի օրը ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի խորհրդարանական հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ավարտին հասցնել զենքի մատակարարումը Հայաստանին, որովհետև այդ գործարքն օրինական է և այդ հաշվով ոչ մի խնդիր չկա»,- ասել է նախարարության մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժոսանը։ Մոլդովայի պաշտպանության նախարարը պատգամավորներին կոչ է արել հիմնվել իրավաբանական փաստաթղթերի վրա, որտեղ, Ժոսանի խոսքով, «նշվում է, որ Հայաստանին մոլդավական սպառազինության վաճառքի մասին գործարքը տեխնիկական տեսակետից կորեկտ է և չի հակասում ազգային մոլդավական և միջազգային օրենսդրությանը»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |