Բակո Սահակյան. Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ ամուր կապերի հաստատման մեջ![]() 11 նոյեմբերի 2011 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին այցելել է Բեռն քաղաք և Շվեյցարիայի խորհրդարանում հանդիպում ունեցել այդ երկրի կարևորագույն կուսակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորների հետ, հաղորդում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին կյանքին, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի Համադաշնության հետ ամուր կապերի հաստատման մեջ և այս համատեքստում կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը: Երկրի ղեկավարը նշել է, որ ԼՂՀ համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Շվեյցարիայի փորձը գյուղատնտեսության և կրթության ոլորտներում: Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է Շվեյցարիայի հետ համագործակցության նշանակությունը ժողովրդավարության` հատկապես տեղական ինքնակառավարման ինստիտուտի զարգացման գործում: Երկուստեք կարևորվել է երկկողմ կապերի խորացումը և այս ուղղությամբ փոծգործակցության կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, Հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը, այլ պաշտոնատար անձինք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |