Հայաստանում կներդրվի շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ![]() 11 նոյեմբերի 2011 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և «Ամայա գեյմինգ գրուպ» (AMAYA GAYMING GROUP) կանադական կորպորացիայի նախագահ և գործադիր տնօրեն Դեյվիդ Բաազովը ստորագրեցին պայմանագիր, որով նախատեսվում է մեր երկրում ներդնել շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ և կազմակերպել պետական վիճակախաղ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Վերահսկողական համակարգի ներդրման նպատակն է ապահովել շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում սպառողների շահերի պաշտպանությունը, ունենալ հստակ հաշվետվողական համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել ՀՀ տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից, այլ տնտեսական հանցագործություններից և խաղային խաբեություններից: Շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգի ներդրման համար կորպորացիան Հայաստանի Հանրապետությանը անհատույց, սեփականության իրավունքով կտրամադրի սարքավորումներ և տեխնոլոգիաներ: Համակարգը համակարգչային ծրագրային ծառայությունների համակցություն է, որը հավաքագրում և ֆինանսների նախարարությունում գտնվող կենտրոնական սերվերին փոխանցում է տվյալ պահին բոլոր էլեկտրոնային խաղային սարքավորումներին վերաբերող տվյալներն ու գործողությունները և տրամադրում բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք թույլ են տալիս հսկել ֆինանսական տվյալները և հայտնաբերել կեղծիքները ամբողջ ցանցով մեկ: Երկկողմ համաձայնության արդյունքում կստեղծվի նաև «Պետական լոտո» փակ բաժնետիրական ընկերություն` 50%-50% մասնաբաժիններով, որն էլ «Ամայա գեյմինգ գրուպ»-ի ներդրումներով կկազմակերպի վիճակախաղ: Վիճակախաղից ստացված շահույթը հավասարապես կբաշխվի Հայաստանի Հանրապետության և «Ամայա գեյմինգ գրուպ»-ի միջև: Պետական վիճակախաղը կկազմակերպվի միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն փորձին համապատասխան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |