Քրիստիան Վիգենին. ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի համանախագահությունը կարող է փոխարինվել11 նոյեմբերի 2011 - 19:10 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հիմնահարցը բավական բարդ հարց է, և Եվրամիությունը, իհարկե, կգերադասեր նման հարցեր չունենալ «Արևելյան գործընկերության» երկրներում, քանի որ դա ապակայունացնում է տարածաշրջանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրախորհրդարանի անդամ Քրիստիան Վիգենինը։ Պատգամավորի ծոսքով՝ հենց իրադրությունը կայունացնելու ձգտումն է հանգեցնում նրան, որ Եվրամիությունը մտածում է հակամարտության կարգավորման գործընթացում առավել ներգրավված լինելու մասին։ «Մենք համարում ենք, որ Եվրամիությունը պետք է ավելի շատ ներգրավված լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է նա՝ հավելելով, որ աստիճանաբար ԵՄ դերն աճելու է և ավելի արդյունավետ է լինելու։ «Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը երկար տարիներ չի հանգեցնում որևէ արդյունքի, և այս կապակցությամբ ինչ-որ բան պետք է տեղի ունենա, փոխվի»,- ընդգծել է Վիգենինը։ Այս համատեքստում նա հաղորդել է, որ Եվրախորհրդարանում քննարկումներ են տեղի ունեցել այդ հարցի շուրջ։ Առաջարկներից մեկը Մինսկի խմբի ֆրանսիական համանախագահի փոխարինումն էր ԵՄ ներկայացուցչով, հնարավոր է՝ ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնով։ «Իհարկե, դա գաղափարներից մեկն է, որոնք մենք քննարկել ենք, բայց կարևոր է նոր խաղացողների ընդգրկել այդ գործընթացում»,- ասել է նա։ Վերջում Վիգենինը հավելել է, որ սեփական փորձի հիման վրա վստահ է, որ հակամարտության լուծումը կախված է կողմերից և խնդիր լուծելու նրանց ցանկությունից. «Անկեղծ ասած՝ ես խնդիրը լուծելու ցանկություն չեմ տեսնում ոչ մի կողմի մոտ։ Միգուցե «Արևելյան գործընկերության» շրջանակում համագործակցությունը տարբեր ոլորտներում հիմք կստեղծի երկրների միջև վստահության ամրապնդման համար, ինչն էլ կհանգեցնի այդ խնդրի կարգավորմանը»։ Ընդ որում, Վիգենինը նկատել է, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, այն կարող է լուծվել միայն բանակցությունների և փոխզիջման միջոցով. «Իհարկե, այս պահին ես լուծման այլ հնարավոր ուղիներ չեմ տեսնում»։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |