Ars Lunga դուետը համերգներով հանդես կգա Մոսկվայում12 նոյեմբերի 2011 - 09:25 AMT PanARMENIAN.Net - Հայտնի Ars Lunga դուետը համերգներ կտա Մոսկվայում: Ինչպես նշվում է դուետի պաշտոնական կայքում, նոյեմբերի 15-ին նրանք ելույթ կունենան Մոսկվայի կոմպոզիտորների միության դահլիճում՝ «Վրեմենա գոդա» կամերային նվագախմբի հետ (դիրիժոր` Վլ. Բուլախով): Համերգի ժամանակ կհնչեն Մ. Բրոնների և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Նոյեմբերի 16-ին նրանք նույն սրահում հանդես կգան արդեն առանձին և կնվագեն Օ. Գալախովի, Լ. Չաուշյանի, Ի. Ցինցաձեյի և Հ. Խայամի ստեղծագործությունները: Ars Lunga դուետը կազմավորվել է 2009 թվականին, նրա անդամներն են դաշնակահարուհի Ջուլիետտա Վարդանյանը և թավջութակահար Արամ Թալալյանը մի քանի փառատոններին նրանց մասնակցությունից հետո: Դուետի գլխավոր նպատակն է ներկայացնել ժամանակակից հայ, վրացի և իրանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նրանք համոզված են, որ երաժշտության լեզուն կարող է օգնել ազգերին իրար հասկանալու և միավորվելու: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |