Կոկա-Կոլան կոչ է անում փրկել բևեռային արջերին՝ օգտագործելով QR-կոդեր12 նոյեմբերի 2011 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ Կոկա-Կոլա ընկերությունը սկսել է համագործակցությունը «Բնության համաշխարհային հիմնադրամ»-ի (WWF) հետ: Համագործակցությունը նպատակաուղղված է Արկտիկայում բնակվող բևեռային արջերի պահպանությանը: Այս մասին հայտնում է Mashable-ը: Այս նպատակով Կոկա-Կոլան իր հյութերի միլիոնավոր թղթե բաժակների վրա տպագրել է QR կոդ: QR-կոդը շտրիխ կոդի տեսակ է, որը պարունակում է բազմազան տեղեկություններ՝ սկած լինքերից մինչև կոնտակտային տվյալներ։ QR-կոդի ինֆորմացիան կարդալու համար անհրաժեշտ է այն լուսանկարել հեռախոսով և կարդալ կոդի պարունակությունը QR-կոդ կարդացող ծրագրով: Բոլոր այն գնորդները, ովքեր կնկարեն կոդը, ավտոմատ կերպով կներբեռնեն «Ձնագնդի էֆեկտ» Կոկա-Կոլայի iOS ծրագիրը iPhone-ների համար: Այդ ծրագիրն էլ իր հերթին ունի Facebook սոցիալական ցանցի ինտերգրում, որն էլ տանում է դեպի Facebook-յան «Ձնագնդիկ» խաղը: Բոլոր նրանք, ովքեր խաղում հավաքեն ամենաշատ միավորները կշահեն նվերներ.խաղարկվում են նաև 80 iPad-ներ և ճամփորդություն Արկտիկա: Բացի դրանից այդ ծրագիրը տեղափոխում է օգտագործողին դեպի «Բնության համաշխարհային հիմնադրամ»-ի կայքում բևեռային արջերին փրկելու կոչի էջը, որտեղ ասվում է, որ Կոկա-Կոլա-ն նվիրաբերել է 2 միլիոն դոլար և կոչ է արվում նվիրաբերություն կատարել: Կոկա-Կոլայի և WWF-ի այս նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս միայն ԱՄՆ-ում: Սպիտակ արջ՝ Կոկա-Կոլան ձեռքին. այս համադրությունը Կոկա-Կոլան բրենդային է դարձրել դեռևս 1922-ից: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |