Վիկ Դարչինյան. Ես գոհ եմ իմ արագությունից ու ուժից Անսելմո Մորենոյի հետ մենամարտից առաջ

Վիկ Դարչինյան. Ես գոհ եմ իմ արագությունից ու ուժից Անսելմո Մորենոյի հետ մենամարտից առաջ

PanARMENIAN.Net - IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը Ավստրալիայից արդեն մեկնել է Լոս Անջելես, որտեղ դեկտեմբերի 3-ին մենամարտ կանցկացնի WBA վարկածով չեմպիոն Անսելմո Մորենոյի (Պանամա) հետ:

Մորենոն ձախլիկ է, հիմնականում մենամարտել է թեթև քաշային կարգում և 7 սմ-ով ավելի բարձրահասակ է: Մենամարտին պատրաստվելու ժամանակ հայ բռնցքամարտիկը սպարինգ է անցկացրել ձախլիկ Ցար Ամոնսոտի հետ: «Դա ինձ լավ փորձ տվեց, ես գոհ եմ իմ արագությունից ու ուժից: Ցարն ինձնից ծանր է, նախապատրաստումն ինձ իրավունք է տվել վստահ լինել սեփական ուժերում»,-Դարչինյանի խոսքերն է մեջբերում AAP-ն:

Մորենոն մասնագիտական ռինգում 33 մենամարտ է անցկացրել և միայն մեկում է պարտություն կրել 2002 թ., սակայն Դարչինյանը խոստացել է, որ պատրաստ է նրան արժանի դիամդրություն ցույց տալ:

«Երբ ես նրան հաղթեմ, բոլորը կտեսնեն, որ 35 տարին այնքան էլ մեծ տարիք չէ: Իմ կարիերան դեռ չի ավարտվել, ես ինքս կզգամ, թե երբ կգա բռնցքամարտը թողնելու ժամանակը: Ես սիրում եմ ցուցադրել իմ ուժը»,-ասել է բռնցքամարտիկը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---