Թուրքիայի ԱԳՆ-ն օգնություն է խնդրում աշխարհից![]() 12 նոյեմբերի 2011 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Առաջին ձյանը Թուրքիայում ուրախ չեն: Վանում շուրջ 48 հազար վրան է կանգնած՝ տարերքի երկու հարվածը վերապրած մարդիկ աղբ են այրում տաքանալու համար: Ճակատագրի բերումով, կամ, ինչպես տեղաբնակներն են կարծում, իշխանությունների թերացման պատճառով երկրորդ երկրաշարժի ժամանակ զոհվել են քաղաքը վերականգնելու համար ժամանած շինարարները: Թուրքիայի ԱԳՆ-ն օգնություն է խնդրում աշխարհից՝ երկրին հավաքովի պատրաստի տներ են հարկավոր: Ճամբարի բնակիչները հավատում են իշխանություններին. «Մենք սպասում ենք, թե երբ հավաքովի տներ կբերվեն: Չէ որ եթե դա տեղի չունենա, մենք ստիպված ենք լինելու մեր օրերը ձյան մեջ անցկացնել»: Երկրորդ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի՝ նրանց թվում կան միջազգային փրկարարներ ու լրագրողներ, որոնք իջևանել են «Բայրամ» ավերված հյուրանոցում: Փլատակերի մաքրման աշխատանքները չեն դադարում, հայտնում է Euronews-ը:- ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |