EURO-2012 վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կիևում![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կիևի «Ուկրաինա» պալատում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Երևանյան ժամանակով 21:00-ին մեկնարկող վիճակահանության արարողության 50-րոպեանոց եթերը կհեռարձակվի նաև Կիևի Անկախության Մայդանում, որտեղ կհավաքվեն ուկրաինայն մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը: Վարշավայում և Կիևում արարողությունը կավարտվի մեծ համերգներով, որոնց կմասնակցեն լեհական, ուկրաինյան և արտասահմանյան կատարողներ: Վիճակահանությունը չորս խմբերում, ՈՒԵՖԱ-ի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, անցկացվում է հակառակ կարգով (բացառությամբ առաջին զամբյուղի): «Միասին ստեղծում ենք պատմություն» կարգախոսի ներքո կայանալիք եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արարողությունը ՈՒԵՖԱ-ում համարում են վարկանիշով երրորդը եզրափակիչ հանդիպումից և EURO-2012 բացման հանդիպումից հետո: Երկու մայրաքաղաքներում արարողության նախապատրաստական աշխատանքների և քաղաքների զարդարման բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Եվրոպական ֆուտբոլային միությունը: Արդեն հայտնի է, որ կիևյան արարողությանը հրավիրված են մոտ 700 պաշտոնական հյուրեր, այդ թվում՝ ֆուտբոլի ֆեդերացիաների, եվրոպական երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, ֆուտւբոլային աստղեր: Մասնավորապես, Կիևում վիճակահանությանը ներկա կգտնվի նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |