Արթուր Չիլինգարովը ՌԴ Դաշնության Խորհրդում Տուլայի երկրամասից սենատոր է դարձել

Արթուր Չիլինգարովը ՌԴ Դաշնության Խորհրդում Տուլայի երկրամասից սենատոր է դարձել

PanARMENIAN.Net - Հայտնի գիտնական-բևեռախույզ Արթուր Չիլինգարովը ՌԴ Դաշնության Խորհրդում Տուլայի երկրամասից սենատոր է դարձել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, համապատասխան կարգադրությունը երկուշաբթի օրը ստորագրել է երկրամասի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը: Դաշնության Խորհրդում Չիլինգարովը կփոխարինի Տուլայի երկրամասի նախկին նահանգապետ Վյաչեսլավ Դուդկայի նշանակած պաշտոնյա Անատոլի Վասկովին, որի լիազորությունները հոկտեմբերի սկզբին վաղաժամ դադարեցրեց նոր նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը:

Չիլինգարովը հոկտեմբերին ընտրվել էր Տուլայի երկրամասի Ալեքսինյան շրջանում ներկայացուցիչների ժողովի պատգամավորների կազմում և վայր դրել Պետդումայի պատգամավորի լիազորությունները: Ուրբաթ օրը նա ստացավ Տուլայի վարչակազմի պատգամավորի հավաստագիրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---