Երրորդ հայ ծանրորդը աշխարհի առաջնությունում վարժությունն ավարտում է առանց միավորների![]() 14 նոյեմբերի 2011 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Փարիզում ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը ծանր քաշային կարգում նույնպես անհաջող ելույթ ունեցավ: «Պոկում» վարժությունում Ալեքսանյանը կարողացավ հաջողությամբ օգտագործել բոլոր երեք մոտեցումները և 185-կիլոգրամանոց ծանրաձող բարձրացնել: Երրորդ մոտեցումը հայ ծանրորդը որոշեց չօգտագործել և վարժությունն ավարտեց 10-րդ տեղում: «Հրում» վարժությունում նա սկսեց 240 կիլոգրամից, սակայն սխալ թույլ տվեց, և մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Մնացած երկու մոտեցումները նույնպես անարդյունք եղան, և Ալեքսանյանը «հրում» վարժությունն ավարտեց առանց միավորների: B առաջնությունում մեկ այլ հայ ծանրորդ Հայկ Հակոբյանը 395 կիլոգրամով իր ելույթն ավարտեց 6-րդ տեղում: Աշխարհի չեմպիոն դարձավ իրանցի ծանրորդ Բեհդադ Սալիմիքորդասիաբին 464կգ արդյունքով, 2-րդ տեղը զբաղեցրեց նրա հայրենակից Սայադ Համլաբադը (439կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճեց Սանգ-Գուեն Ջեոնը (Կորեա) 433կգ արդյունքով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |