«Կրասնոդարը» Յուրա Մովսիսյանի կրկնակի գոլի շնորհիվ հաղթել է «Ռոստովին»

«Կրասնոդարը» Յուրա Մովսիսյանի կրկնակի գոլի շնորհիվ հաղթել է «Ռոստովին»

PanARMENIAN.Net - «Կրասնոդարը», որը պատրաստվում է Ռուսաստանի առաջնության երկրորդ փուլին, ընկերական հանդիպում է անցկացրել «Ռոստովի» հետ, որում 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Կրկնակի գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Սլավոլյուբ Մուսլինի սաներն այս տարի երրորդ անգամ են պարտության մատնում «Ռոստովին», ևս երկու անգամ ակումբները կհանդիպեն երկրորդ փուլում:

«Կրասնոդարը» 30 տուրերից հետո առաջնությունում 38 միավորով 9-րդ տեղում է: 31-րդ տուրում ակումբի մրցակիցը կլինի «Սպարտակը» (Նալչիկ), իսկ 32-ում` «Տոմը»: 15-րդ և 16-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան առաջին դիվիզիոն, 13-րդ և 14-րդ տեղերը զբաղեցրած թիմերը 2012-13 խաղաշրջանում ՌՖՊԼ ուղեգրի համար կմրցեն Ֆուտբոլի ազգային լիգայի (ՖԱԼ) առաջնության արդյունքներով երրորդ և չորրորդ տեղերում հայտնված ակումբների հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---