ԵԱ-2013 ընտրական մրցաշարի Հայաստան – Ուելս հանդիպումը կսպասարկի խորվաթ մրցավար Իգոր Պրիշտովնիկը

PanARMENIAN.Net - Եվրոպայի 2013թ. առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումը Հայաստանի և Ուելսի երիտասարդական հավաքականների միջև կսպասարկի խորվաթ մրցավար Իգոր Պրիշտովնիկը:

Խաղը կկայանա հանրապետական մարզադաշտում նոյեմբերի 15-ին` Երևանի ժամանակով 17:00-ին: Դա կլինի Հայաստանի հավաքականի վերջին խաղը 2011 թվականին: 2012-ին առաջին հանդիպումը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն հունիսի 12-ին Անդորրայի հետ, այնուհետև երկու արտագնա հանդիպում կունենան Ուելսի և Չեռնոգորիայի հետ:

Ներկա պահին Հայաստանի հավաքականը 3-րդ խմբում 7 միավոր է վաստակել և 3-րդ տեղում է, Ուելսն իր հաշվին 6 միավոր ունի և 4-րդ տեղն է զբաղեցնում: 10 միավորով խմբի առաջատարն է Չեխիան, որը նոյեմբերի 11-ին 2:0 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---