Հայաստանում առաջին անգամ բեմադրվում է «Եվ Այր մի` Մաշտոց անուն» պոեմի բեմարությունը14 նոյեմբերի 2011 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին` ժամը 19:00-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունենալու Պարույր Սևակի «Եվ Այր մի` Մաշտոց անուն» պոեմի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան: Ներկայացումը բաղկացած է երկու մասից և Պ. Սևակի «Եվ Այր մի` Մաշտոց անուն» պոեմի առաջին բեմադրությունն է: Բեմադրության ռեժիսորն է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, նկարչական ձևավորողը` Աննա Հարությունյանը, բեմադրության երաժշտության հեղինակը` Արթուր Հակոբյանը, ով ներկայացման համար հատուկ նոր երաժշտություն է գրել: Ներկայացման առաջին մասում բուն պոեմի բեմադրությունն է, իսկ երկրորդ մասում ներկայացված է մերօրյա երիտասարդների գնահատականն ու երախտիքի խոսքը` ուղղված Մեսրոպ Մաշտոցին ու նրա արած գործին: Գլխավոր դերում հանդես են գալու «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները, իսկ Մովսես Խորենացու դերում հանդես է գալու ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը: «Եվ Այր մի` Մաշտոց անուն» ներկայացումը Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառումների ցանկում առաջինն է: Հանձնաժողովի խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |