Մեծ Բրիտանիայի դեսպան. Հայաստանում առաջիկա ընտրությունները կարող են դառնալ ամենաարդարը երկրի անկախության պատմության մեջ

Մեծ Բրիտանիայի դեսպան. Հայաստանում առաջիկա ընտրությունները կարող են դառնալ ամենաարդարը երկրի անկախության պատմության մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջիկա ընտրությունները կարող են դառնալ ամենաարդարը երկրի անկախության պատմության ընթացքում: Նման կարծիք Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

«Հայաստանը վերջին տարիներին գրանցեց զգալի առաջընթաց երկրում ժողովրդավարական սկզբունաքների հաստատման գործում», – նշեց դեսպանը: “Մենք ողջունում ենք ներքին քաղաքականությունում իշխանությունների թափանցիկության բարձրացումը, մասնավորապես, միկրոմակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի սկիզբը»:

Նշված ենթատեկստում դեսպանը նաև ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արված հայտարրությունը ձեռնարկատիրության և քաղաքական գործունեության տարանջատման անհրաժեշտության մասին, հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովում ձեռնակատերերի մեծ քանակը: «Ես հուսով եմ, որ կտեսնեմ նոր խորհրդարանը, հիմնված այդ սկզբունքի վրա, որը նշվեց Հայաստանի նախագահի կողմից»,- ընդգծեց նա:

Լոնսդեյլի խոսքով, Մեծ Բրիտանիան շահագրգռված է արևտրային և տնտեսական ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ և աջակցելու է հասարակության ակտիվացմանը Հայաստանում առկա սոցիալական հարցերի լուծման գործում: Նա նաև նշեց, որ վիճակագրության տվյալներով Մեծ Բրիտանիա հայերի այցելությունների քանակը ամեն տարի ավելանում է 10 տոկոսով:

3  14.11.11 - Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---