2011 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ մաքսային իրավախախտումների 71 դեպք է հայտնաբերվել14 նոյեմբերի 2011 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային և մաքսային ոլորտներում: Այդ միջոցառումների շրջանակում օրերս դեպքեր են հայտնաբերել Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները: ՊԵԿ-ից հայտնում են, որ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մաքսանենգության հերթական փորձերն են կանխել: «Ապավեն տերմինալ» մաքսային հսկողության տարածքում «Գևորգ-Արամ» ՍՊԸ-ի անունով ներմուծված բեռի մաքսային զննման ժամանակ պարզվել է, որ բեռի մեջ առկա է չհայտարարագրված շուրջ 23 տոննա լամինացված մանրահատակ, 5500 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչ և շուրջ 8000 բջջային հեռախոսի մարտկոց: Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն: Նախաբացթողումային հսկողության վարչության կողմից այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 21-ը մաքսային իրավախախտումների 71 դեպք է հայտնաբերվել, որոնց մեջ գերակշռող էին առանց մաքսային ապահովման միջոցների ներկրման փորձերը: Իսկ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկություններն, օրերս Երևանի Աճառյան 5 շենքի ներքնահարկում հայտնաբերել են գործող արտադրամաս, որտեղ քաղաքացի Ռոբերտ Զաքարյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու զբաղվում էր լավաշի արտադրությամբ: Ապօրինի գործունեությունն անմիջապես դադարեցվել է, իսկ արտադրանքի ծավալները և պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է: Անօրինական ձեռնարկատիրական գործունեության մյուս դեպքն էլ օրերս բացահայտել են օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժնի աշխատակիցները. Սեբաստիա փողոցի վերջնամասում հայտնաբերվել է` քաղաքացի Հրահատ Հովհաննիսյանին պատկանող ապօրինի գործող հանրային սննդի օբյեկտ:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |