Անդրեյ Կոնդակով. ՍԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնելու Հայաստանի տնտեսական ոլորտում իր ներկայությունը

Անդրեյ Կոնդակով. ՍԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնելու Հայաստանի տնտեսական ոլորտում իր ներկայությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) նախագահ Անդրեյ Կոնդակովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը կարևորել է այս հանդիպումը երկկողմ համագործակցության հեռանկարների դիտարկման տեսանկյունից:

Զրուցակիները գոհունակություն են հայտնել Հայաստանի և ՍԱԶԲ-ի միջև առկա համագործակցության ներկա մակարդակից: Անդրեյ Կոնդակովը նշել է, որ բանկը մինչ այժմ Հայաստանում ֆինանսավորել է 18 տարբեր ներդրումային ծրագրեր: Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են ընդլայնելու մեր երկրի տնտեսական համակարգում իրենց ներկայացվածության ուղղությունները:

ՍԱԶԲ-ի նախագահը տեղեկացրել է, որ բանկի բաժնետերերի տարեկան ժողովը 2012 թվականին պետք է անցկացվի Երևանում՝ հունիսի 1-10-ին: Ժողովի շրջանակում ծրագրվում է մեր երկրում կազմակերպել նաև միջազգային բիզնես-ֆորում, որի նպատակն է լինելու գտնել երկկողմ համագործակցության նոր ուղղություններ և հաստատել կապեր հայ գործարարների հետ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՍԱԶԲ-ի կողմից Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի հնարավոր ֆինանսավորմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---