Իսակովի պողոտայի հեծանվահրապարակի հարևանությամբ կկառուցվի վերգետնյա անցում

Իսակովի պողոտայի հեծանվահրապարակի հարևանությամբ կկառուցվի վերգետնյա անցում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը շրջայցի ընթացքում այցելել և ծանոթացել է մայրաքաղաքի մուտքերի բարեկարգման և կանաչապատման ծրագրով արդեն պատշաճ տեսք ստացած Արգավանդի տրանսպորտային հանգույցի և նոր միջնաշերտ ունեցող Բաբաջանյան փողոցի հարակից տարածքներում կատարված աշխատանքներին: Ներկրված սևահողում ցանվել է սիզախոտ, ինչի արդյունքում արդեն գարնանը տարածքը կանաչ տեսք կունենա: Վերոհիշյալ հատվածներում անցկացվել է նաև ոռոգման ցանց:

Իսակովի պողոտայում կառուցված հեծանվահրապարակի նպատակային նշանակության բնույթից ելնելով` մարզակառույցը շահագործման հանձնելուց հետո քաղաքապետարանի համապատասխան կառույցներին հանձնարարվել է մշակել ու ներկայացնել պողոտայի տվյալ հատվածում վերգետնյա անցում կառուցելու նախագիծ: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խնդիրը ներառել 2012 թվականի համայնքային բյուջեի նախագծում` որպես առաջնահերթ լուծում պահանջող հարց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---