Ահմետ Դավութօղլուն ԱՊԼ երկրների հետ կքննարկի սիրիական հիմնահարցը![]() 14 նոյեմբերի 2011 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն կմասնակցի Թուրք-արաբական ֆորումի չորրորդ գագաթաժողովին, որը տեղի կունենա Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատում: Դավութօղլուն Ռաբատում նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի, հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը: Նիստերի ժամանակ կընդունվի համատեղ գործունեության ծրագիր, որը Թուրքիան և Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) կիրականացնեն մոտակա երեք տարում: Գագաթաժողովի օրակարգի հիմնական կետը կդառնա իրադրությունը Սիրիայում: Կդիտարկվեն Սիրիայի անդամակցության դադարեցման վերաբերյալ որոշման մասին Լիգայի հայտարարությանը հաջորդած իրադարձությունները: Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով դադարեցրել են Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը: Ընդ որում, Լիգան կազմակերպության անդամներին կոչ է արել հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից, ինչպես նաև սպառնացել է տնտեսական և քաղաքական պատժամիջոցներով:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |