ԵՊՀ ուսանողները հրաժարվել են Հայլուրի մատուցած լրատվությունից![]() 14 նոյեմբերի 2011 - 21:32 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հրաժարվել են «Հայլուրի մատուցած կողմնակալ լրատվությունից»` միանալով «Չենք լռելու» քաղաքացիական նախաձեռնության որոշմանը` այսուհետև համարել Հայլուրը աղբ եթերից: «Դեռևս 3 տարի առաջ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները դիմել էին ձեզ բաց նամակով: Ցավոք, անցած տարիները ձեզ չփոխեցին: Ձեզանից ոմանք, դասավանդելով մեր ֆակուլտետում, չեն զլանում անկողմնակալ լրատվություն քարոզել: Թե ինչպես է կիրառվում այդ տեսությունը ձեր իսկ կողմից, տեսնում ենք եթերում»,- նշում են ուսանողները` ընդգծելով, որ ամենօրյա աշխատանքով «Առաջին լրատվականի» աշխատակիցները վերջնականապես և անդառնալիորեն կոտրում են մարդկանց հավատն ու վստահությունը լրագրողի մասնագիտության նկատմամբ:
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |