Մայրաքաղաքի փողոցներում շարունակվում է հեղեղատար համակարգերի վերանորոգումը14 նոյեմբերի 2011 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն այցելել և տեղերում ծանոթացել է քաղաքապետարանի ծրագրով կառուցվող նոր հեղեղատար ցանցերի շինարարական աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարանից հայտնում են, որ Խորենացի փողոցում շինարարները Տարոն Մարգարյանին վստահեցրել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն ժամանակացույցի: Տարոն Մարգարյանը հետևել է նաև Լենինգրադյան փողոցում ավարտական փուլ մտած հեղեղատար ցանցի շինարարության ընթացքին: Այստեղ խողովակաշարերն արդեն տեղադրված են, ընթանում են անձրևատարների տեղադրման աշխատանքները: Համապատասխան մրցույթների անցկացումից հետո, հոկտեմբերի 30-ից սկսած, ըստ առաջնահերթության, աշխատանքներ են ընթանում նաև Ռուբինյանց, Սևանի և Թևոսյան փողոցնորում: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 224 միլիոն դրամ է: Միջոցները հատկացվել են Երևանի համաքաղաքային բյուջեից: Թևոսյան և Սևանի փողոցների հեղեղատարների շահագործման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 25-ը, մյուս 3 փողոցներում աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 25-ին: Շինարարները, սակայն, վստահեցրել են, որ աշխատանքները կավարտեն ժամանակից շուտ: Հեղեղատարների կառուցման ծրագիրը կշարունակվի նաև 2012-ին: Այս տարի «Երևան ջուր» ՓԲԸ կողմից ևս 5 նոր հեղեղատարներ արդեն գործարկվել են Մյասնիկյան պողոտայում, Աբովյան պուրակ-Հերացի փողոցի թունել հատվածում, Կորյուն-Չարենց-Ալեք Մանուկյան փողոցների հանգույցում, Գյուրջյան և Հալաբյան փողոցներում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |