Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն մտադիր է առաջիկայում ետ վերադարձնել Սիրիայում իր դեսպանին15 նոյեմբերի 2011 - 09:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է առաջիկայում վերադարձել Դամասկոսում իր դեսպանին, անկախ հակասիրիական հռետորաբանությունից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մենք նախկինի պես գտնում ենք, որ դեսպան Ռոբերտ Ֆորդը շուտով կվերադառնա Դամասկոս»,-ասել է նա: Վարչակազմում գտնում են, որ Ֆորդը շատ դրական և օգտակար դերակատարություն ունի, տեղեկություններ հաղորդելով Սիրիայի ռեժիմի գործողությունների մասին, սակայն, ըստ Թոների, յուրաքանչյուր երկիր սեփական որոշումն է կայացնում՝ ետ կանչել իր դեսպանին, թե ոչ: Միաժամանակ Թոները ողջունել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) որոշումըէ խորհուրդ տալ կազմակերպության անդամ երկրներին ետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից: Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը 2011թ. հոկտեմբերի 24-ին ետ կանչվեց հայրենիք: Ֆորդի մեկնումը բացատրվեց անվտանգության նկատառումներով: Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը: Հեռացնելու մասին որոշման օգտին քվեարկել է 18 պետություն, դեմ է արտահայտվել ինքը՝ Սիրիան, ինչպես նաև Լիբանանն ու Եմենը: Իրաքը ձեռնպահ է մնացել: Ընդհանուր առմամբ, ԱՊԼ կազմի մեջ մտնում է 22 պետություն: Լիգայի որոշումը ողջունել են ԱՄՆ-ն և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Սիրիայի դեմ: Բացի դրանից, Լիգան կազմակերպության անդամներին կոչ է արել հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից: Այսպիսով, Սիրիան՝ ԱՊԼ հիմնադիր պետություններից մեկը, առաջիկայում չի կարողանա մասնակցել այդ համաարաբական կազմակերպության նիստերին: Սիրիայում հակակառավարական ելույթները սկսվեցին մարտի կեսերին երկրի հարավում՝ Դերաա քաղաքում, այնուհետև տարածվեցին այլ մարզերում: Սիրիայի իշխանությունները խոսում են ավելի քան 1,5 հազար զոհերի մասին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |