Սիրիայում անցած օրվա ընթացքում զոհվել է 51 մարդ

Սիրիայում անցած օրվա ընթացքում  զոհվել է 51 մարդ

PanARMENIAN.Net - Անցած օրվա ընթացքում Սիրիայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների զոհ է դարցել 51 մարդ, փոխանցում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Սիրիացի ակտիվիստների տվյալներով, երկրի հարավային շրջանում տեղի են ունեցել բախումներ ընդդիմության կողմը անցած զինվորականների և անվտանգության ուժերի միջև: Այդ տվյալների համաձայն, զոհվել է 20 զինծառայող:

Սիրիայում 8 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները: Դիմակայությունը գնալով ավելի թեժ է դառնում: ՄԱԿ-ի տվյալներով, բախումների զոհերի թիվը երկրում գերազանցել է 3,5 հազ մարդ: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերից ավելի քան 1,5 հազ զոհերի մասին, այդ թվում ուժային համակարգի աշխատակիցների թվում ավելի քան 1,1 հազար զոհերի մասին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---