ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիային «Սուպերկոբրա» 3 ուղղաթիռների վաճառքին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիային «Սուպերկոբրա» 3 ուղղաթիռների վաճառքին: Չնայած մի խումբ կոնգրեսականների բողոքներին, Թուրքիային զենք վաճառելու մասին որոշումը հաստատվել է Կոնգրեսում:

Ըստ ԱՄՆ օրենքների, ՆԱՏՕ-ի դաշնակցին զենք վաճառելու մասին Կոնգրես պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում հայտն ինքնաբերաբար հաստատվում է, եթե Կոնգրեսում չի ընդունվում վաճառքն արգելով փաստաթուղթ:

Վաշինգտոնի ղեկավարությունը պաշտոնապես տեղեկացրել էր Կոնգրեսին զենքի վաճառքի մասին հոկտեմբերի 28-ին: 15-օրյա ժամկետի լրանալուն պես հաստատվեց 111 մլն դոլարի սպառազինության վաճառքը:

Ուղղաթիռները նախատեսվում է Թուրքիա առաքել մի քանի ամսում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---