«Տարվա լավագույն ֆուտբոլիստը» ոսկե խաղակոշիկից բացի կստանա նաև 10 հազ. դոլար15 նոյեմբերի 2011 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթի առաջին տեղը զբաղեցրած ֆուտբոլիստը, բացի «ոսկե» խաղակոշիկ մրցանակից, կստանա 10 հազ. դոլարի դրամական պարգև: Նման որոշում է ընդունվել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկողմի նիստի ժամանակ: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստները, բացի «արծաթե» և «բրոնզե» խաղակոշիկ մրցանակներից, կստանան համապատասխանաբար 7000 և 5000 դոլարին համարժեք դրամի պարգևավճար, PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՖՖ մամլո ծառայությունից: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող թիմ կստանա 10 միլիոն դրամի, իսկ Գավաթի խաղարկության հաղթողը` 6 միլիոն դրամի չափով պարգևավճար: Սկսած 2013 թվականից Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կանցկացվի աշուն-գարուն համակարգով: Առաջնությունը կմենկնարկի 2012թ. մարտին և կավարտվի 2013թ. մայիսին: Հաջորդ մրցաշրջանը կսկսվի 2013թ. օգոստոսին և կավարտվի 2014թ. մայիսին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |