2011 թվականին Հայաստանից Իրան արտահանվել է մոտ 135 000 ոչխար![]() 15 նոյեմբերի 2011 - 13:36 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականին, նախորդ տարվա նման, Հայաստանից Իրան արտահանվել է մոտ 135 000 ոչխար : Այդ մասին Երևանում նոյեմբերի 15-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքով, երկիրն ունի մեծ ներուժ ոչխարաբուծության զարգացման համար, որի արդյունքում կառավարության կողմից հաստատվեց հայեցակարգը: Հայաստանի կառավարությունը 2011 թ-ի օգոստոսի 25-ի նիստում հաստատեց ոչխարաբուծության զարգացման հայեցակարգը, որը միտված է աջակցելու ոլորտի զարգացմանն ու անհրաժեշտ գենոֆոնդի ձևավորմանը: Ինչպես հայտնեց նախարարի տեղակալը, հայեցակարգի իրականացման շրջանակներում նախատեսված է 2020 թ-ից ոչխարների գլխաքանակը ավելացնել մինչև 1,5 մլն, հաշվի առնելով, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում կա ոչխարի մոտ 600 հազար գլխաքանակ: Մինչդեռ, ոչխարի մսի ներկա դեֆիցիտը և բարձր արժեքը մասնագետները կապում են Իրան և արաբական աշխարհի երկրներ ոչխարների զանգվածային արտահանման հետ: Ոչխարաբուծությունից ստացվող եկամուտները բազմապատկելու նպատակով գյուղնախարարությունն առաջարկում է չարտահանել ոչխարներ, այլ սպանդի ենթարկել տեղում: Այս դեպքում կարելի է օգագործել նաև բուրդը, մորթին, աղիքները Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |