Ֆիլիպ Կոտլերը մտադիր է Հայաստանում բացել մարքեթինգային գերազանցության կենտրոն 15 նոյեմբերի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր, մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերին: Կառավարությունում ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ձեր այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա մեր երկրում մարքեթինգի զարգացմանը: Մեր կարևորագույն խնդիրներից մեկն այսօր կառավարման համակարգի արդիականացումն է: Այդ համատեքստում Ձեր դասախոսությունները կարող են մեծապես նպաստել մեր աշխատանքների լավագույնս իրականացմանը»: Ֆիլիպ Կոտլերն ասել է, որ Հայաստանում առկա են մարքեթինգի զարգացման լավ նախադրյալներ և անհրաժեշտ է ճիշտ ու հետևողական քաղաքականություն վարել: Այնուհետև, զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտներում մարքեթինգային ռազմավարության իրականացմանը վերաբերող խնդիրներին: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում մարքեթինգային գերազանցության կենտրոնի ստեղծմանն ուղղված հարցեր: Վարչապետը ողջունել է այդ գաղափարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կենտրոնի ստեղծման գործում, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |