«Ֆորդի» ու «Օպելի» բախման հետևանքով մահացել է երկու հոգի![]() 15 նոյեմբերի 2011 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին`ժամը 19.10-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում`Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին (Գեղարոտ գյուղի մոտակայքում), տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում` բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 28 ՏՏ 801 պետհամարանիշի և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 26 ՍԼ 206 պետհամարանիշի ավտոմեքենաները: Փրկարարները «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ,1963 թվականին ծնված Նունե Նորիկի Լամբարյանին, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ,1963 թվականին ծնված Կարեն Եզնիկի Սիրադեղյանի դին և հանձնվել շտապօգնության բրիգադին:Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ևս երկու ուղևորներ` Վանաձոր քաղաքի բնակիչ,1986 թվականին ծնված Տիգրան Կարենի Սիրադեղյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ,1983 թվականին ծնված Արեն Մանվելի Պողոսյանը տեղի ուժերով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Ա.Պողոսյանը ստացված վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է: «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ֆ.Փանջոյանը նույնպես տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |