Apple-ը գործարկել է iTunes Match երաժշտական ծառայությունը

Apple-ը գործարկել է iTunes Match երաժշտական ծառայությունը

PanARMENIAN.Net - Լույս է տեսել iTunes 10.5.1, որը թողարկվել է iTunes Match-ի հետ միասին։ iTunes Match-ը երաժշտական բաժանորդագրության ծառայություն է՝ հիմնված Apple-ի ամպային ծառայության՝ iCloud-ի վրա։ Այս մասին հայտնում է Gadget Lab-ը։ Տարեկան 25 դոլար վճարելու դեպքում, Match-ը ցանկացած երգ, որն օգտագործողը գնում է iTunes-ից, անմիջապես տեղավորում է Apple-ի iCloud ծառայությունում։ Երգերն այնտեղ ավտոմատ կերպով պահպանվում են, այդպես այլևս կարիք չկա երգերից յուրաքանչյուրն առանձին ներբեռնել և պահպանել բոլոր iOS սարքավորումներում։

iTunes Match-ը ունի մինչև 25 000 երգի սահմանափակում, այն կարող է աշխատել 10 տարբեր սարքերի հետ։ iTunes Match-ը հասանելի էր նախագծողների համար դեռևս օգոստոսին։ iTunes Match-ն ունենալու համար պարզապես անհրաժեշտ է թարմացնել iTunes-ը 10.5.1 տարբերակի։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---