Անիի մասին գերմանացի հիշատակողները ցավով էին խոսում, ասում է գերմանացի հայագետը

Անիի մասին գերմանացի հիշատակողները ցավով էին խոսում, ասում է գերմանացի հայագետը

PanARMENIAN.Net - Անիի մասին գերմանացների հիշատակողները ցավով են գրել Անիի մասին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Զալցբուրգի Քրիստոնեական Արևելքի ինստիտուտի պրոֆեսոր, հայագետ Յասմին Դում-Թրագուտը: Նրա խոսքով, 18-19 դդ-ի գերմանացի ճանապարհորդները հիանում էին Անիի ճարտարապետությամբ, և ցավով նշում, որ այնտեղ համարյա մարդիկ չեն ապրում, կենդանիների քանակը գերակշռում է մարդկանց քանակը: Նա նաև նշեց, որ Հայաստանի մասին առհասարակ շատ բան է նշված գերմանացի և ավստրիացի ճանապարհորդների կողմից, սակայն Անիի մասին 5-6 հիշատակություն կա: Դում-Թրագուտը, ով Հայաստանում է «Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական կենտրոն» գիտաժողովի շրջանակներում, նշեց, որ քաղաքի հիշատակությունների մասին գրել է զինվոր, ֆիզիկոս, ճարտարապետ և այլն: Նրա ուսումնասիրությունները տևել են շուրջ մեկ տարի և հավանաբար հետագայում էլ կուսումնասիրի:

Յասմին Դում-Թրագուտը մասնագիտացված է հայերեն լեզվի ուսումնասիրության վրա, ներկայումս ուսումնասիրում է Երուսաղեմի հայերի բարբառը: Ըստ նրա, այն բավական հետաքրքիր է և կտրականապես տարբերվում է հայերեն մյուս բարբառներից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---