Ցմահ դատապարտյալները սպառնում են կրկին հացադուլ հայտարարել

Ցմահ դատապարտյալները սպառնում են կրկին հացադուլ հայտարարել

PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» ՔԿՀ –ի մի խումբ ցմահ դատապարտյալներ սպառնում են հացադուլով, եթե դատարաններում շարունակվի իրենց գործերի զուտ ֆորմալ վերանայման գործընթացը։ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից մշակված և 2011թ-ի մայիսի 23-ին ԱԺ կողմից ընդունված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել է որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն նոր պատժաչափ` 20 տարի` նախկին 15-ի փոխարեն:

Ըստ շատ մասնագետների, օրենքի հիշյալ դրույթը մեղմացում է հենց ցմահ դատապարտյալների պարագայում: Օրենքի ընդունումից հետո 42 ցմահ դատապարտյալներ դիմել են դատարաններ իրենց պատժաչափերի վերանայման ու հոդվածների համապատասխանեցման խնդրանքով։

«Ճիշտ է` մեր միջնորդությունները քննվում են, դատական դեպարտամենտից կանչվում են քրեական գործերը, տեղի է ունենում հոդվածների համապատասխանեցում, սակայն ցմահ ազատազրկում պատժաչափը մնում է անփոփոխ»,- բաց նամակով գրում են դատապարտյալները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---