Գագիկ Մելիքյան. ՀՀԿ-ն դեռ չի քննարկել խորհրդարանի հաջորդ խոսնակի թեկնածությունը![]() 15 նոյեմբերի 2011 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի թեկնածուի հարցը դեռ չի քննարկվել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի նիստում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Կարծում եմ, որ մինչև քննարկելը ոչ կոռեկտ է խոսել դրա մասին»,- ասաց նա` պատասխանելով լրագրողների հարցին այդ պաշտոնի հնարավոր թեկնածունների մասին: Նոյեմբերի 1-ին Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել: Հովիկ Աբրահամյանի խոսքով ՀՀ նախագահը առաջարկեց նրան գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը, և ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու իրականացնի նախընտրական աշխատանքները: Ըստ լուրերի, խորհրդարանի խոսնակի պաշտոնի գլխավոր թեկնածուներն են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |