Մոնրեալում մեկնարկել է «Հայաստան» hամահայկական hիմնադրամի ավանդական տարեկան հանգանակությունը

Մոնրեալում մեկնարկել է «Հայաստան» hամահայկական hիմնադրամի ավանդական տարեկան հանգանակությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին Մոնրեալում մեկնարկեց «Հայաստան» hամահայկական hիմնադրամի ավանդական տարեկան հանգանակությունն Ամերիկյան մայրցամաքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո կազմակերպված միջոցառմանը ներկա էին հայ համայնքային կառույցների ղեկավարները և խոշոր անհատ ձեռներեցները:

Ներկաներին մանրամասնորեն ներկայացվեց տարիների ընթացքում իրականացված աշխատանքը, բազմաթիվ ընթացիկ ծրագրերը և դեռևս չլուծված խնդիրները: Նշվեց, որ անցյալ տարվա հանգանակության արդյունքում կառուցվել և վերանորոգվել են Արցախի ջրամատակարարման ցանցերը, ինչի շնորհիվ հազարավոր մարդկանց խմելու և ոռոգման ջրի խնդիր է լուծվել: Այս տարվա հանգանակությունը նախորդի գաղափարի շարունակությունն է լինելու:

Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությունը կարևոր է որքան նյութական, նույնքան էլ բարոյական առումով: «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համատեղ ջանքերով միայն հնարավոր կլինի հաղթահարել պատմության ներկա փուլում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն ու անլուծելի թվացող խնդիրները»,- ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---